Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Ցավ` մկաններում
Մկանային ցավը կարող է ընդգրկել ոչ մեծ հատված կամ` ամբողջ մարմինը: Նրա ինտենսիվությունը կարող է տատանվել թեթևից մինչև տանջող ցավը: Մկանային ցավերի մեծ մասն անհետանում է ինքնուրույն, այնուամենայնիվ, որոշ դեպքերում, դրանք կարող են տևել տարիներ:
Պատճառները
Սահմանափակ ցավերի պատճառներն են. լարվածություն, սթրես, չափազանց մեծ ֆիզիկական ակտիվություն, թեթև ցավեր:
Ցավեր ամբողջ մարմնում լինում են վարակների, համակարգային հիվանդությունների, դեղերի կողմնակի ազդեցության ժամանակ:
Տարածված պատճառներն են.
- քրոնիկ հոգնածության համախտանիշ,
- ընդմիջվող կաղություն,
- դերմատոմիոզիտ,
- դիստոնիա,
- ֆիբրոմիալգիա,
- հիպոթիրեոզ (վահանաձև գեղձի անբավարարություն),
- գրիպ և այլ վիրուսային հիվանդություններ,
- համակարգային կարմիր գայլախտ,
- Լայմի հիվանդություն,
- մկանային ցնցումներ,
- միոֆասցիալ ցավային համախտանիշ,
- ռևմատիկ պոլիմիալգիա,
- պոլիմիոզիտ (մկանային թուլություն առաջացնող բորբոքային հիվանդություն),
- կրկնվող ծանրաբեռնվածություններով պայմանավորված վնասվածքներ,
- ռևմատոիդ արթրիտ (հոդերի բորբոքային հիվանդություն),
- ձգվածություններ:
Ե՞րբ դիմել բժշկի
Պլանային հանդիպում բժշկի հետ.
- մկանային ցավը, հատկապես ձկնամկաններում, առաջանում է ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, և հանգստից հետո անցնում է:
- առկա են վարակի նշաններ. արտահայտված կարմրություն և այտուցվածություն բորբոքված մկանի շրջանում,
- զգացվում է մկանի շարժունակության սահմանափակում:
Անհետաձգելի հանդիպում բժշկի հետ.
Եթե մկաններում ցավն ուղեկցվում է գլխապտույտով, մկանային թուլությամբ, շնչառական խնդիրներով, բարձր ջերմությամբ:
Մկանային ցավը՝ աննշան վնասվածքից, սթրեսից կամ ֆիզիկական մարզումից, բուժվում է տնային պայմաններում: Ծանր վնասվածքով կամ համակարգային հիվանդությամբ պայմանավորված մկանային ցավը հաճախ հետևանք է լուրջ ախտաբանության և պահանջում է մասնագիտացված բժշկական օգնություն:
Խորհուրդ է տրվում
Ակտիվության ժամանակ ի հայտ եկած մկանային ցավը, սովորաբար, ձգված կամ լարված մկանի մասին է խոսում: Նման դեպքերում խորհուրդ է տրվում հանգիստ, սառույց` մկանի վրա, կոմպրեսիոն կապ և մկանների բարձրացում գլխից վեր (պակասեցնում է ցարգացող այտուցը):


